Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Բարի հեքիաթ է, բայց մի լսեք` Ադրբեջանն այդ քանակի վառելիք չունի. Ռոբերտ Քոչարյան
Ադրբեջանն ունի 1 նավթազտարան, այն հազիվ է բավարարում իրենց պահանջները, ասուլիսին ասաց ՀՀ 2–րդ նախագահը։
«Անցած տարի Ադրբեջանը Ռուսաստանից ներմուծել է 120 հազար տոննա Պրեմիում տեսակի բենզին։ Մեծ հարց է` այդ բենզինը, որ այստեղ է եկել ադրբեջանական բենզին է, թե ռուսական։ Այստեղ հարց է` ով է շահում` ՀՀ–ում գեներացված գումարները գնում են Ադրբեջան, այստեղ մի մեծ լավություն չեմ տեսնում»,–ասաց նա։
ՀՀ 2–րդ նախագահը պատմեց, թե ինչպես էր իրականացվում վառելիքի ներմուծումն իր իշխանության տարիներին։
Դիտեք նաև՝
Արցախի վերաբերյալ իրատեսականն այսօր վերադարձի իրավունքն է. այսպես պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը հարցին, թե վերջերս չեք խոսում Արցախի խնդրի մասին, իրատեսակա՞ն չեք համարում։
«Բայց աշխարհն այնպիսի տեմպերով է փոխվում, որ ոչ ոք չգիտի` վաղն ինչ է լինելու, օրինակ` ԱՄՆ–ի` էսկալացիայի ճանապարհով աշխարհը գոտիների բաժանելն ուր է մեզ բերելու։ Վերադարձի իրավունքն իր հետ բերելու է նաև գույքային որոշակի իրավունքներ»,–ասաց ՀՀ 2–րդ նախագահը։
Դիտեք նաև՝
TRIPP–ը հայ–ամերիկյան պրոյեկտ է Թուրքիայի և Ադրբեջանի համար. ՀՀ 2–րդ նախագահ
Այս ֆորմատով հայկական շահը չի երևում, Հայաստանը ոչ թե կողմ է այստեղ, այլ կիսակողմ, ասուլիսին ասաց Ռոբերտ Քոչարյանը` խոսելով «Թրամփի ուղու» մասին։
«ԱՄՆ–ին տալ այդ ազդեցությունը, նշանակում է, որ աշխարհաքաղաքական մեր գործոնը զրոյացվել է, տնտեսականն էլ։ Կարող է լինել TRIPP–ի 2 հատված` Մեղրիի հատված և Նախիջևանի հատված։ Միացյալ Նահանգները փորձելու է այս ծրագիրն առաջ տանել, բայց անկեղծ ասած` այստեղ չեմ տեսնում ԱՄՆ շահը։ Եվ այս հետաքրքրությունը կապված է Իրանի հետ` Իրանի սահմանը վերցնել վերահսկողության տակ»։
Հայաստանն այս ծրագրով իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում։ TRIPP–ը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու։
***
|
«Մենք ներքաղաքական առումով ունենք ունիկալ իրավիճակ: Ես չեմ հիշում ՀՀ պատմության մեջ որևէ ընտրություններ, որտեղ նախընտրական պայքարի ժամանակ հարցեր լինեին հետևյալ բովանդակությամբ՝ Արարատ, թե Արագած, խոսք չի գնացել ազգային ինքնությունը պաշտպանելու մասին, Եկեղեցու միասնությւոնը պաշտպանելու մասին»,- ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ընդգծել է, որ կա բավական լուրջ դաշտ ընդդիմության համագործակցության և թեզերի սինխրոնիզացման համար: «Հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկեր, քանի որ ֆունդամենտալ հարցերի շուրջ մոտեցումները նույնանման են: Մենք հիմա ունենք ունիկաշ աշխարհաքաղաքական իրավիճակ՝ ուժի իրավունքի մասին: Մյուս կողմից ունենք ունիկալ ներքաղաքական իրավիճակ: Մտնում ենք նախընտրական շրջան: Այս 2 իրավիճակներից մեկը աշխատում է մասսամբ իշխանության օգտին, մյուսը՝ իշխանության օգտին: Թե ինչ արդյունքներ են լինելու, ցույց կտան ընտրությունները»,- հավելել է նա: Դիտեք նաև՝ ԱԳ նախարարի հայտարարությունն անբարոյականություն էր․ Ռոբերտ Քոչարյանը` Արարատ Միրզոյանի` ԵԽԽՎ–ում արած հայտարարության մասին, թե հոգևորականները բռնի ուզում էին վերցնել իշխանությունը։ Իշխանությունն է հարձակվել եկեղեցու վրա։ Անձնական օգտագործման ինչ–որ բան են ուզում սարքել եկեղեցին, ասուլիսին ասաց ՀՀ 2–րդ նախագահը։ «Իսկ ինչու նման հայտարարությունները բավարար արձագանք չեն ստանում ԵԽԽՎ–ում, ԵԽ–ում` պրոբլեմն ավելի շատ աշխարհաքաղաքական է։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասն է։ Նա վարչապետ եղած ժամանակ ասում էր` Ռուսատանը պետք է մասնատել 3 մասի։ Հիմա ԵՄ ղեկավար պաշտոնում նույն տրամաբանության մեջ է` ամեն ինչ ՌԴ–ի դեմ։ Եվ ԵՄ–ից եկած բոլոր հայտարարությունները ծայրահեղ քաղաքականացված են»,–ասաց Քոչարյանը։ |


