|
«Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր»,- «Ազատության»-ը փոխանցել է Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը: Իրավապաշտպանի խոսքով՝ գերիներն օրերս հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ, որոնց ժամանակ էլ հայտնի է դարձել ինքնասպանության փորձերի մասին: Առանց անուններ հնչեցնելու Սահակյանը միայն տեղեկացրել է, որ ինքնասպանության փորձ իրականացնողները եղել են ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այլ մյուս գերիների շրջանում: «Ցավոք, չեմ կարող որոշակիացնել ... Այսինքն՝ Կարմիր Խաչի այցելությունների դադարից հետո նման փորձեր են եղել, կրկնվել են, ինչը ցույց է տալիս ուղղակի կապը Կարմիր Խաչի գործունեության դադարեցման, մեկուսացվածության և մարդկային տառապանքների հետ»,- ընդգծել է իրավապաշտպանը: Դիտեք նաև՝ *** |
«Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր». Սիրանուշ Սահակյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


