▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվի դատարանում միջնորդել են որպես կարևոր վկաներ կանչել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին

Բաքվի դատարանում Դավիթ Մանուկյանը և Դավիթ Բաբայանը միջնորդել են որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին, ինչպես նաև ԵԱՀԿ դեսպան Անջեյ Կասպշիկին։

Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը առաջարկել է Փաշինյանին տեսակոնֆերանսի միջոցով գործընթացին մասնակից դարձնել: Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն իր հերթին  նշել է, որ ինքն ու Դավիթ Մանուկյանը ծանոթ են նշված անձանց և անմիջական կապի մեջ են եղել նրանց հետ, ինչն էլ հիմք է նրանց` որպես գործով կարևոր վկաներ կանչելու դատարան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Ռուբեն Վարդանյանն էր  Բաքվի դատարանում խնդրել հարցաքննել Նիկոլ Փաշինյանին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more