▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բաքուն որոշել է չեզոքացնել որևէ միջնորդի մասնակցություն հայ-ադրբեջանական հակամարտությանը»

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայանի խոսքին, ասել էր. «Նման պայմաններում հնարավոր չենք համարում նոյեմբերի 20-ին Վաշինգթոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպումը»:

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձել է այս հայտարարությանը.

«Հավանաբար նկատել եք, որ Ադրբեջանը հրաժարվում է որևէ հարթակում վերջին երկու ամիսներին Հայաստանի հետ որևէ բան բանակցել։ Դեռ հոկտեմբերին, երբ Գրանադայում Ադրբեջանը չմասնակցեց ԵՄ միջնորդությամբ հանդիպմանը, ակնհայտ էր, որ պաշտոնական Բաքուն որոշում է կայացրել չեզոքացնել որևէ միջնորդի մասնակցություն հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Սրա պատճառն էլ է պարզ. եթե կարելի է Հայաստանին միայնակ (Թուրքիայի հետ) ճնշել, ապա ի՞նչ կարիք կա միջնորդների։ Միջնորդ ուժեղ կողմին պետք չէ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more