▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի ՀՀ Սահմանադրությունը․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի ՀՀ Սահմանադրությունը և լիովին կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ադրբեջանի նախագահի Վաշինգտոն կատարած այցի արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում:

***

ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրան առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ դիմումը տարածվել է ԵԱՀԿ անդամ-երկրների շրջանում, այս հարցի վերաբերյալ որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին։

APA-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ նախագահ Իլհամ Ալիևի՝ Վաշինգթոն կատարած այցին նվիրված կառավարության հատուկ նիստում։

***

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում խաղաղության համաձայնագրի հենց նախաստորագրումը, այլ ոչ թե ստորագրումն է ցույց տալիս Ադրբեջանի դիրքորոշման հետևողականությունը։

Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ նախագահ Իլհամ Ալիևի Վաշինգթոն կատարած այցին նվիրված նախարարների կաբինետի հատուկ նիստում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more