▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակցությունները պետք է դրվեն այլ մակարդակի վրա. հանդիպումները բավարար չեն. Ուորլիք

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր  պատասխանել է մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Համանախագահը նշեց, որ ցանկացել է հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար և պատրաստակամություն հայտնեց պատասխանել բոլոր հարցրեին:

«Ես գտնում եմ, որ շատ կարևոր է, որ Հայաստանի բնկաչությունը տեղյակ լինի մեր քննարկումների մասին: Ամեն անգամ,  երբ ես Երևանում կամ Բավքում եմ, մշտապես փորձում եմ հանդիպել լրագրողների հետ», -նշեց Ուորլիքը:

Դիտարկմանը, թե տպավորություն կա, որ մեր նախագահի և երկրի վրա ճնշում է  գործադրվում, Ուորլիքը պատասխանեց.

«Ես կարող եմ ասել, որ խնդիրը ճնշման մեջ չէ: Մենք փորձում ենք ուղի գտնել, որը կբերի խնդրի վերջնական լուծման»:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման ներկա փուլին՝ Ջեյմս Ուորլիքը նշեց, որ մարդկանց զայրույթը միանգամայն հասկանալի է, քանի որ բանակցություններն արդեն 20 տարի է, տեղի են ունենում:

«Այն պատերազմը, որ տեղի ունեցավ,   երկու երկրների համար շատ դաժան էր,  և մենք երբեք չենք ցանկանա, որ դա կրկնվի: Նման կարևոր խնդրի շուրջ բանակցությունները երբեք հեշտ չեն, բայց ինչպես ես նշել եմ, հնարավորության պատուհան կա: Անցած  նոյեմբերին երկու նախագահները շատ լավ հանդիպում ունեցան Վիեննայում: Նրանք համաձայնեցին, որ խաղաղության հասնելու հնարավորություն կա: Ես չեմ կարող խոսել այն հանդիպման մասին, որը տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում, բայց կարող եմ ասել, որ պետքարտուղար  Քերրիի հետ հանդիպումը արդյունավետ էր: Շատ ազնիվ հանդիպում էր, որտեղ հիմքեր դրվեցին, որոնց վրա կարելի է շարունակել հետագա գործընթացը»,- նշեց Ուորլիքը:

ԵԱՀԿ  ՄԽ ամրիկացի համանախագահը համոզված է, որ ժամանակն է՝  բանակցությունները տարվեն մեկ այլ մակարդակի վրա: Նրա խոսքով՝ արդեն նախագահների կամ արտգործանարարների հանդիպումները բավարար չեն:

«Պետք է լինի ավելի պաշտոնական բանակցային գործընթաց: Եվ դա պետք է կողմերը որոշեն,  թե ինչպիսի գործընթաց պետք է լինի: Իսկ մենք այստեղ ենք՝ աջակցելու համար:  Իմ հարցը՝ Հայաստանին և Ադրբեջանին՝ ինչու՞  չի կարող լինել գործընթաց: Մենք չենք ցանկանում վերջնական արդյունք նախանշենք,  ցանկանում ենք՝  տեղի ունենա գործըթնաց, որը կտանի դեպի խաղաղություն»:

Ուորլիքը նշեց, որ ԵԱՀԿ կողմից եղել են առաջարկներ՝ փոխադարձ վստահություն կառուցելու համար:  Բոլոր քայլերը, որոնք կարող են օգնել լարվածության կրճատմանը, պետք է ձեռնարկվեն:

«Շատ կարևոր է իմանալ,  թե այս գործողություններն ինչպես են  սկսվում և ով է պատասխանատուն: Փաստն այն է, որ մի կողմը մեղադրում է մյուս կողմին: Կարծում եմ՝ ուղերձը կողմերին պիտի լինի այն, որ հարգեն հրադադարի ռեժիմը և սկսեն մի գործընթաց, որը կտանի դեպի խաղաղություն: Սահմանի վրա այս գործողությունները չեն տանում այնպիսի գործընթացի, որը կարող է ապահովել այն խաղաղությունը, որը մենք ցանկանում ենք»,-ասաց Ուորլիքը՝ վստահեցնելով.

«Մինսկի խումբը և համանախագահները կհամաձայնենք բոլոր այն քայլերին, որոքն կտանեն դեպի խաղաղություն և մենք խրախուսում ենք այդ քայլերը»:

Կարդացեք նաև՝

Քայլերը, որ կցանկանայինք տեսնել դեպի խաղաղություն տանող ճանապարհին, դեռ չենք տեսնում. Ուորլիք

Հեղինակ՝  Հասմիկ Գյոզալյան  

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more