▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. Մայիսի 7

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. Մայիսի 7

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Երթի մասին այլ տեսանյութերին և նորություններին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

«Ինձ հետ առնչված մարդկանց տեսանյութեր, նկարներ են հրապարակում, տո նկար հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ամաչում եմ հրապարակել, էլ չասեմ՝ իրենց կառավարության ղեկավարի հետ նկարներ ու վիդեոներ, էլ չասեմ՝ խոսակցություններ, որոնք իրենք վարել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդը՝ անդրադառնալով իշխանական քարոզչամեքենայի «աշխատանքին»: «Իրենք ոչ մի բան են մեր կողքը՝ գաղափարական իմաստով, մարդ են, թող ապրեն, մի օր կհասնի ժամանակը, երևի կզղջան»,- նշեց Բագրատ Սրբազանը:

Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անհանգստացած է հոգևորականների՝ քաղաքականությանը խառնվելու դրվագով», Սրբազանն ասաց. «Ո՞վ ա էդ մարդը... Ես մարդկանց վրա չեմ թքել երբեք՝ էն էլ թիկնապահների բռնած վիճակով»:

***

«Լավ, երանի իրենց, ի՞նչ ասեմ: Ժամանակը ցույց կտա»,- Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն այսպես պատասխանեց վարչապետի աշխատակազմի՝ իր հայտարարությանն ուղղված արձագանքին:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում՝ ինչպես կարող են միանալ շարժմանը, նշել էր. «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»:

***

***

***

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, վեց տարի շարունակ պայքարում է 2018-ից Հայաստանի իշխանությունը զավթած և մեր ազգային շահերն ամենուր ոտնահարող կառավարիչների խմբակի դեմ: Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն:
Աստված օգնական հերոսական մեր Ժողովրդին:
Աստված պահապան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն»:

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նորից խնդրում եմ, այս էմոցիոնալ ֆոնի վրա չստեղծել կուռքեր, ոչ մի անձի վրա չի կարելի գերբնական պարտավորություններ դնել, որովհետև դրանով միայն իրեն եք նախ վատություն անում, հետո` ձեզ։
Ուրեմն այս անգամ պետք է ամեն ինչ լինի ողջախոհության մեջ, պետք է անձերին դիտարկել որպես միջոց, և ո'չ երբեք որպես նպատակ, հակառակ պարագայում, վաղը դուք ոչնչով չեք տարբերվելու այսօրվա նիկոլականից, ում համար ավելի կարեևոր է Նիկոլը, քան Հայրենիքը, ում հայրենիքի ընկալումը պտտվում է Նիկոլի շուրջ։
Համարեք` ես ընդամենը խղճի ձայնն եմ...»:

***

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատմական իրադարձությունների ներկա պահին, երբ ալեկոծվում են ազգային ակունքներին վերադառնալու ցանկության ալիքները, Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը դառնում է համազգային ու համահայաստանյան համախմբման ու հայրենասիրական զարթոնքի ու ընդվզման մի իսկական փարոս։ Եվ այդ փարոսն է, որին փայփայելով ու սատարելով` կարծես բոլորով ճիգ ենք գործադրում վերագտնելու այն, ինչ վերջերս համարում էինք առհավետ կորսված։
Սակայն այս համազգային և համահայաստանյան ոգևորությունը մյուս կողմից լուրջ պատասխանատվություն է դնում Բագրատ Սրբազանի և «Տավուշյան շարժման» մյուս առաջնորդների վրա։ Ռազմավարական ծրագրավորված ու չափորոշված մոտեցումներն ու քայլերը պետք է զուգահեռվեն հուզական տրամադրությունների կառավարման հետ, ինչն այս պահին ոչ միայն առաջնային ու հրամայական է, այլև հստակորեն հանդիսանում է շարժման հնարավոր մարումն ու անբարենպաստ հետևանքները կանխելու երաշխիք: Միաժամանակ, կարևոր է նաև չկորցնել երկարաժամկետ հեռանկարը՝ հօգուտ կարճաժամկետ հուզական ձեռքբերումների: Զգացմունքները, թեև զանգվածների հզոր շարժիչ ուժ են, այնուամենայնիվ, պահանջում են հստակ կառավարում, քանի որ մեր՝ ոչ վաղ անցյալում քիչ չեն օրինակները, երբ ազնիվ ժողովրդական ցասումներն ու ըմբոստությունները անզուսպ ու անկառավարելի հույզերի և պրագմատիկ առաջնորդության բացակայության պատճառով վեր են ածվել քաոսի, այնուհետև մարել են՝ առաջացնելով հանրային հիասթափություն։
Ուստի Սրբազանի և նրա գլխավորած շարժման հաջողության գրավականը հավասարակշռված ռազմավարությունն է, որը հաշվի կառնի յուրաքանչյուր քայլի և՛ անմիջական, և՛ երկարաժամկետ հետևանքները: Այս առումով փոխզիջումային լուծումներ են անհրաժեշտ հայրենասիրության կրակի և իրատեսական քաղաքականության սառը հաշվարկի միջև։ Սա պահանջում է քաղաքական տեսության, պրակտիկայի խորը ըմբռնում և, մյուս կողմից՝ զգայունություն մարդկային զգացմունքների և կարիքների նկատմամբ:
Այլ կերպ ասած, Բագրատ Սրբազանի և շարժումը գլխավորած մյուս առաջնորդների առջև բարդ խնդիր է դրված․ մի կողմից պահպանել հայրենասիրության և իդեալիզմի այն կայծերը, որոնք գրավում են ժողովրդին, մյուս կողմից՝ մնալ զգոն ու պրագմատիկ։ Դա սրտի և մտքի միջև հավասարակշռող գործողությունն է, որը որոշում է քաղաքական առաջնորդության իմաստությունն ու արդյունավետությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more