▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ Սրբազանը մեկնել է Մոսկվա. ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին հաղորդեցին, որ Բագրատ սրբազանը բուժզննման նպատակով 2 օրով մեկնելու է արտերկիր, մեր տեղեկություններով՝ Մոսկվա։ Լուրեր կան, որ այցի նպատակը ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները։

Ի դեպ, վերջին շրջանում ընդդիմադիր դաշտից հաճախացել են այցերը Մոսկվա, Կրեմլը սկսել է որոշակի հետաքրքրություն դրսեւորել ՀՀ-ի նկատմամբ, հատկապես՝ Վրաստանի ընտրություններից հետո։ Հիմա ՌԴ-ն Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ունի համաչափ զարգացող հարաբերություններ, իսկ Հայաստանի հետ` խնդիրներ:

Օրերս հայտնի դարձավ, որ մոտ 40 անձի մուտք է արգելվել ՌԴ, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանի եւ Խաչատուր Սուքիասյանի, արեւմտամետ քաղաքական  գործիչների, սորոսական պատգամավորների:

ՌԴ-ն որոշել է դեռ իշխանություններին չդիպչել, բայց նրանց սատելիտներին ու հենարաններին պատժել: Այդ քայլերը ՀՀ իշխանական շրջանակներում անհանգստություններ են առաջացրել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more