▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Արագած լեռան հարավային փեշերին գտնվող՝ Թալին քաղաքի, 7-րդ դարում կառուցված Սուրբ Կաթողիկե եկեղեցին համարվում է այդ ժամանակաշրջանի տարածաշրջանի ամենամեծ կրոնական համալիրներից մեկը:
Եկեղեցին կառուցվել է Կամսարականների իշխանական տոհմի կողմից և մեծ հետաքրքրություն է ներկայացնում հնագույն ճարտարապետության սիրահարների համար:


Դարերի ընթացքում բնական աղետները հսկայական վնաս են պատճառել ճարտարապետական հուշարձանին և այս պահին եկեղեցին գրեթե ավերված վիճակում է:
Բադալյան եղբայրների կողմից որոշում է կայացվել իրականացնել իրենց վաղեմի երազանքը՝ վերականգնել Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցին: Եկեղեցու վերականգման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: Վերակառուցումից հետո նախատեսվում է եկեղեցին բերել նախնական տեսքին:
Նմանատիպ նախաձեռնությունների կյանքի կոչումն ուրույն դեր ունի Հայաստանի գործարար և մշակութային կյանքում, ինչպես նաև կօգնի զարգացնել Թալին քաղաքը, որպես զբոսաշրջային օրինակելի ուղղություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more