▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բացատրություններ կտաս իշխանափոխությունից հետո»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ վաղեմի ծանոթ, հայրենակից, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել է
է ԱԺ-ում 44-օրյայի վերաբերյալ փակ ձևաչափով քննարկում կազմակերպել 2020թ. պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակ պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին եւ զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։ Նա հայտարարել է, որ պատրաստ է զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն։ Օնիկ Գասպարյան, հազարավոր տղերքին «գիտակցված զոհողության» եք տարել, հակառակորդի ռազմավարական օբյեկտները չեք խոցել, պատերազմի ժամանակ զորահավաք չեք արել, ուղիղ եթերում հարձակման գաղտնի օպերացիայի մանրամասները քննարկել եք, այդ և բազում այլ հարցերի պատասխանները պիտի տրվեն, նաև՝ քո կողմից։ Սակայն այդ պատերազմում մեր պարտության պատճառները քննած ԱԺ հանձնաժողովի եզրակացության ոչ գաղտնի մասը հանրությունից թաքցրած, պատերազմում պարտված, կապիտուլացված իշխանության օրոք նման քննարկում պետք չէ, բացատրություններ կտաս իշխանափոխությունից հետո»։

***

Ավելի վաղ տարածվել էր Օնիկ Գասպարյանի հայտարարությունը. «Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ անձը։

Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես, գերադասելով ազգային և պետական շահը, զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց։ Հետևաբար, առաջարկում եմ Ազգային ժողովում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակահատվածում պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին և զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։

Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն»

***

Նշենք, որ դրանից առաջ էլ  համացանցում տարածվել էր Արամ Գաբրիելյանովի հետևյալ գրառումը․

Պատմում եմ այն, ինչ տեսել եմ իմ աչքերով և լսել իմ ականջներով։ 44-օրյա պատերազմի սկզբում և ամենաթեժ պահին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Արարատ Հայաթ» հյուրանոցում։ Հանդիպել եմ նրա հետ առանձին՝ նրա հյուրանոցային համարում։ Վկաները՝ նրա օգնականներն ու թիկնապահները։ Յուրաքանչյուր հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Ինչ եմ տեսել և լսել։ Իմ դիմաց նստած էր լիովին կոտրված և վախկոտ մարդ։ Ամենասարսափելին այն էր, որ նա վախենում էր ոչ թե թշնամիներից, այլ՝ Փաշինյանից։ Իմ խոսակցության հիմնական թեման այն էր՝ ինչու հայկական բանակը չի ներգրավվում, որտեղ են «Իսկանդերները» և որտեղ է գեներալ Գրիգորի Խաչատուրովը։ Ամեն ինչի պատասխանը մեկն էր՝ Փաշինյանը չի թույլատրում՝ հրաժարականի և ձերբակալության սպառնալիքի տակ։ Ես կոշտ պահանջում էի, որ Օնիկը հրապարակայնորեն դիմի գեներալ Գերասիմովին և անձամբ Պուտինին։ Գասպարյանը դժվարությամբ ասաց՝ Փաշինյանը արգելել է դիմել ռուսներին և անձամբ բանակցում է Ալիևի հետ։ Երբ ես նրան ասացի, որ մեր լրագրող Սեմյոն Պեգովը, որը գտնվում էր ամենաթեժ կետում, ինձ հաղորդեց, որ դու հրամայել ես զորքերը հետ քաշել Քարին տակից, Օնիկը մրթմրթաց՝ դա ես չեմ, այլ Փաշինյանը, նա է հրամայել Շուշին հանձնել ադրբեջանցիներին՝ այն պատրվակով, թե զորքերը փախել են։

Ամեն ինչ հենց այդպես էր։ Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ։

***

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարդուն հանրայնորեն ասում են, իրա պատասխանատվության գոտիով թշնամին սողոսկել է մինչև Շուշի, ասում ա եկեք ԱԺ-ում փակ քննարկում անենք։
Ասում են Գենշտաբի պետի ընդունած որոշումներով ու նիկոլի հաստատմամբ է ադրբեջանցիների առաջխաղացումը եղել, ասում եք եկեք ԱԺ փակ ռեժիմով քննարկենք։
Լավ, էս մարդկանց հետ ինչ ա կատարվում, որ ճանճն ա գալիս կծում, ու կամքից ու բանականությունից զրկում։
Նոյեմբերի 10-ին ինչո՞ւ նիկոլին տարաք բունկերում պահեցիք։
Հրաժարականի հետևից ինչու չգնացի՞ք, ինչն էր պակաս, բացի կամքից ու հետևողականությունից։
Ինչու պաշտոնանկությունը տարաք վարչական դատարան քննարկելու։
Ասում ա ժամանակն է առերեսվել իրականության հետ։
Առերեսվենք։
Օնիկ Գասպարյան, Արցախը չկա ու տղերքն էլ չկան։
ՉԿԱՆ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more