▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ. Ի՞նչ է կատարվել Հայաստան—Ուկրաինա խաղի կուլիսներում

Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնապես դիմել է ՈւԵՖԱ-ի Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմնին՝ կապված ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման փուլի Հայաստան — Ուկրաինա հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի հետ։

Ուկրաինական կողմի դժգոհության պատճառը Հայաստանի հավաքականի և ռուսական «Տյումենի» ֆուտզալիստ Դենիս Նևեդրովի էմոցիոնալ արձագանքն է եղել եզրափակիչ սուլիչից հետո, ինչպես նաև Instagram-ում նրա կատարած գրառումը (էմոջին):

ԱրմՍպորտ.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ իրավիճակը շատ ավելի խորքային է, և լարվածությունը մինչև մեկնարկը առաջացրել է հենց ուկրաինական կողմը: Թեև ֆուտզալում ընդունված կարգ է մարզիչների և խաղացողների նախախաղային ձեռքսեղմումը, ուկրաինական կողմը հրաժարվել է սեղմել այն ֆուտզալիստների ձեռքը, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանի առաջնությունում:

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ թիմերը նախապես համաձայնության են եկել, որ ձեռքսեղմման արարողություն տեղի չի ունենա։ Նման բան ֆուտզալում երբեք տեղի չէր ունեցել:

Ի դեպ, ամբողջ հանդիպման ընթացքում լարվածությունը հրահրվել է հենց ուկրաինական կողմից՝ տարատեսակ վանկարկումներով և ժեստերով: Հայաստանի հավաքականի հաղթանակից հետո Դենիս Նևեդրովի ժեստը եղել է պատասխան, որը վիրավորանք չի պարունակել:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն իսկ պատասխան նամակ է ուղարկել ՈւԵՖԱ՝ ներկայացնելով իրավիճակի իրական պատկերը։ Սպասվում է, որ մոտ ժամանակներս ՀՖՖ-ն հանդես կգա նաև պաշտոնական հայտարարությամբ։

***

ՀՖՖ-ն պատասխանել է ՈւԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ։

«Ի պատասխան Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայաստան-Ուկրաինա հանդիպումից առաջ և խաղի ընթացքում տեղի ունեցածը: ՀՖՖ-ն ներկայացրել է դիտարկումներ՝ ըստ որի ուկրաինական կողմի բողոքն անհիմն է»:

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more