ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գյումրիում 40-ամյա տղամարդու սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2016 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 22:50-ին, «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի, աջ կեսի կողմնային պատի հրազենային վիրավորում և աջ ազդրի վերքով իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Գուրգեն Ավետիսյանի դին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ, վերցվել փորձանմուշներ։ Պարզվել է նաև առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով մայիսի 15-ին ձերբակալվել է և հարցաքննվել։ Վերջինիս մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ կասկածյալը մանրամասն ցուցմունք է տվել դեպքի շուրջ։
Առգրավվել են կասկածյալի այն հագուստները, որոնք նա կրել է դեպքի պահին, վերցվել անհրաժեշտ փորձանմուշներ և նշանակվել են փորձաքննություններ՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտա ծդատավճռով:
Բացահայտվել է Գյումրիում տեղի ունեցած 40-ամյա տղամարդու սպանությունը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


