▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ Կարեն Կարապետյանին` Շիրակի մարզի մի խումբ դժգոհ գործարարների կողմից

Շիրակի մարզի մի խումբ  գործարարներ Asekose.am-ին բաց նամակ են ուղարկել, որով  դիմում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նամակում նրանք իրենց դժգոհությունն են արտահայտում Մերձմոսկովյան շինարարական կազմակերպության  տնօրեն Արամ Ադամյանի գործունեության վերաբերյալ, ով սեփականաշնորհել է այդ հիմնարկությունը  և աշխատողներին զրկել շահութաբաժիններից: Հայր և որդի Արամ և Արտակ Ադամյանները  Գյումրիում ապօրինի ձեռք բերած իրենց օբյեկտների վարձակալությունից  ապօրինի կերպով ստանում են ամսական մոտ 35000 դոլար, սակայն չեն վճարում հարկեր` շնորհիվ իրենց հովանավորների` ի դեմս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, տարածքային նախարար Դավիթ Լոքյանի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի:

Արտակ Ադամյանը Սամվել Բալասանյանի աջ ձեռքն է, և քաղաքի ասֆալտի 70-80%-ը կատարվել է հենց Ադամյանի Մերձմոսկովյան կազմակերպության կողմից անօրինական մրցույթի հետևանքով: Մեծ գումարներ բաժանելով` Արտակը անցավ ավագանի, և Սամվել Բալասանյանը նրա ծառայությունների դիմաց բոլոր աշխատանքները կատարում է հենց նրա կազմակերպության միջոցով:

Նրանք խլել են  Ախուրյան գետի վրա Էլբիստ կազմակերպության կողմից կառուցված գէս-ը, որը պատկանում էր Գևորգ Առաքելյանին, որին և սննկացրել են: Այդ գէս-ը աշխատում է ապօրինի, չունի կադաստրի վկայական, կառուցվել է բազմաթիվ թերություններով, և օրերից մի օր այն կփլուզվի: Դրա մասին կազմվել է մեծ թերությունների ակտ բնապահպանների կողմից, սակայն Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի և Դավիթ Լոքյանի շնորհիվ այդ ակտը չդարձավ քննարկման առարկա: 

Այսօր այդ գէս-ը շահագործվում է Էլբիստ ՍՊԸ-ի կողմից: Նրանք ապօրինի օգտագործում են գետի ավազը, վնասում շրջակա միջավայրը, ոչնչացնում կենդանական աշխարհը` դրա դիմաց հարկեր չվճարելով:  Առանց համապատասխան փաստաթղթերի` նրանք կանխիկով վաճառում են 50.000 դրամ մեկ ավտոմեքենա ավազը` նշելով, որ իրենց դեմ խաղ չկա, քանի որ իրենց թիկունքում կանգնած է Դավիթ Լոքյանը:

Նրանք անօրինական կերպով շահագործում են նաև Շիրակի մարզի Կառնուտ գյուղի մոտ գտնվող բազալտի հանքը, օրական վաճառում 1500 խորմետր բազալտ` 1 խորմետրը` 8500 դրամով»:

Դիմելով Կարեն Կարապետյանին` գործարարները խնդրում են ստուգել`

Ախուրյան գետի վրա կառուցված գէս-ի օրնականությունը

Շիրակի մարզի Կառնուտ համայնքի տարածքի բազալտի հանքավայրը

Ախուրյան գետի ափին շահագործվող ավազի հանքը

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more