▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ Գարեգին Բ Կաթողիկոսին

Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոսին

 

Աստված օգնական, Վեհափառ Տեր


Մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում Ձեզ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետ Կոմիտաս Հովնանյանի` հոգևոր մի շարք թեմաների վերաբերյալ արտահայտած տեսակետների կապակցությամբ:

Մեզ` քրիստոնյաներիս համար, առնվազն անհասկանալի է, թե մեր Տեր Աստծո սուրբ և հավիտենական խոսքը «Գյուլնազ տատի հեքիաթ» որակող անձը ինչպե՞ս կարող է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ունենալ վարդապետի հոգևոր կոչում: Ինչպե՞ս կարելի է Աստծո խոսքը խարդախող անձին, ում համար հասարակությունը բաղկացած է «բոմժերից» և էլիտայիցում հոգևոր մեկնությունները հակասում են քրիստոնեական վարդապետությանը, վստահել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների տեսչի պաշտոնը և մեր մատաղ սերնդի հոգևոր դաստիարակությունը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Կոմիտաս վարդապետը խիստ խանդավառությամբ ողջունում էր Նատալյա Սոբոլի այն դիտարկումը, թե իբր հայերը հանդիսանում են ամաղեկացիների հետնորդները:

Արդյոք միտումնավո՞ր է սա կատարվում, կամ էլ հայր սուրբը չգիտի՞ մեր Տիրոջ այն խոսքը, որ հավիտենական է և կատարման ենթակա, թե «Ամաղեկի հիշատակը երկնքի տակից բոլորովին պիտի ջնջեմ…», և որ «Տերը պատերազմ ունի Ամաղեկի դեմ ազգից ազգ» (Աստվածաշունչ Մատյան, Ելից 17:14, 16):

Վեհափառ Տեր, Կոմիտաս վարդապետի կամայական և ինքնահնար հոգևոր մեկնությունները, որոնք հակասում են քրիստոնեական վարդապետությանը և դավանաբանությանը, լրջագույնս վնասում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարկանիշինհայ ժողովրդի հոգևոր միաբանությանն ու ընթացքին:

Հույսով ակնկալում ենք, որ Կոմիտաս վարդապետ Հովնանյանի` իր հոգևոր կոչմանը և զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հարցը լրջագույնս կարժանանա Ձեր ուշադրությանը:

Աստված օգնականՎեհափառ Տեր:


 

Հարգանքով՝ Հայկ Նահապետյան                                   


«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող


18.04.2016թ.    Երևան

Կոմիտաս վարդապետի հարցազրույցը՝ ստորև. 

Նատալյա Սոբոլի դիտարկումներ՝ ստորև ներկայացվող տեսանյութում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more