▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազնավուրը թուրքերեն «անուշ լինի» է մաղթում թուրքերին` տեսանյութ սկանդալային հանդիպումից

Աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի շուրջ աղմուկը չի դադարում:

«Ազնավուրը թուրքերեն «անուշ լինի» է մաղթում թուրքերին, հրապարակվել է տեսանյութ սկանդալային հանդիպումից»,,-ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Դավիթ Պ.Վարդազարյանն ու առաջարկել մանրամասներին ծանոթանալ իր բլոգում:

Արձագանքելով լրագրողին` սփյուռքահայ գործիչ Վազգեն Փրուդյանը նշել է.  « Ազնաւուրին ծուղակը ձգած են: Սովորական սոցիալ ընթրիքի ընթացքին ազատ խօսակցութիւն է եղածը, ոչ թէ հարցազրոյց: Ինք՝ միջազգային արուեստագէտի դերին մէջ է, եւ համաձայն արեւմտեան վարքուբարքի՝ մէկ-երկու «կէս բերան» գնահատական խօսք ըրած կրնայ ըլլալ, իր կիրթ ըլլալուն տուրք վճարելով: Տեսանիւթին մէջի աղմուկէն ենթադրելով՝ նկարահանութիւնը հեռակայ այլ սեղանէ մը կատարուած է եւ հաւանաբար իրմէ գաղտնի մնացած»:

 

Տեսանյութը դիտել այստեղ

 

Հիշեցնենք, որ թուրքական «Posta»-ն հարցազրույց է հրապարակել Շառլ Ազնավուրի հետ և Ազնավուրը իբր հանդես է եկել այնպիսի հայտարարություններով, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել հայկական հասարակությունում:

Երեկ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում«Ես որևէ հարցազրույց չեմ տվել թուրքական «Պոստա» թերթին։ Ես վիրավորված եմ այդ զարհուրելի մանիպուլյացիայից»:

 

Կարդացեք նաև. Շառլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել.ԱԳՆ

Չեմ շարժվում Հայաստանի հրահանգներով. Ազնավուրի սկանդալային հարցազրույցը

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more