|
«Ես վերջին տասնամյակում չեմ հանդիպել «Ազատություն» ռադիոկայանի այնպիսի հոդվածի, որտեղ հղում տրվեր իր աղբյուրներին»,-«5-րդ ալիք»-ի եթերում ասաց լրագրող Բորիս Մուրազին՝ նշելով, որ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկությունը կամ պաշտոնին մնալը ԱՄՆ կողմից ֆինանսավորվող այդ լրատվամիջոցի համար գերկարևոր և սկզբունքային է։ «Քոչարյանը երկար տարիներ աշխատել է ՆԱՏՕ-ի հետ, և ես կարծում եմ, որ Արևմուտքի համար շատ կարևոր է Անդրանիկ Քոչարյանի ֆիգուրը։ Մյուս կողմից, Անդրանիկ Քոչարյանը մարդ է, որը կարող է իր ձեռքին ունենալ կոմպրոմատներ՝ ելնելով 44-օրյա պատերազմի հանձնաժողովում եղած վկայություններից, որը կարող է օգտագործել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ որպես ճնշման միջոց»,-նման տեսակետ հայտնեց Մուրազին՝ ընդգծելով․ «Որպեսզի Փաշինյանը իր համար նեյտրալիզացնի պոտենցիալ հակառակորդին թիմի ներսում, պիտի Անդրանիկ Քոչարյանին հանել այդ պաշտոնից, ինչն էլ նշանակում է զրկել նրան նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ակնհայտ է, որ ՔՊ-ում այդ պրոցեսները կան, խոսակցություններ եղել են։ «Ազատություն» ռադիոկայանի ժամանակից շուտ տեղեկատվության բացթողումը նշանակում է վիժեցնել էդ պրոցեսը։ Երբ որ պրոցեսը դեռ չի հասունացել, դու դրա մասին հայտարարում ես, և՛ Անդրանիկ Քոչարյանն է ժամանակ ունենում աշխատելու, և՛ հանրությունն է սկսում հարցեր տալ, ընթացքում պատկերներ են փոխվում, և, գուցե, իշխող թիմը հետ կանգնի էդ մտքից՝ մտածելով, որ հանրային աղմուկ կա»,-ասաց Մուրազին և նշեց, որ իր դիտարկամամբ «Ազատություն» ռադիոկայանի ժամանակից շուտ տեղեկատվության արտահոսքը նպատակ է ունեցել վիժեցնելու Անդրանիկ Քոչարյանի հետկանչը հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ |
««Ազատություն»-ը նպատակ է ունեցել վիժեցնել Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկությունը»․ Բորիս Մուրազի
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


