▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Ազատություն»-ը ապատեղեկատվություն է ներկայացրել»․ Վարդան Ղուկասյանը զանգել էր գլխ․խմբագրին

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել՝ կից տեսանյութով, որը ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր երեկվա ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել իմ մասին՝ մինչդեռ լավ ու պրոֆեսիոնալ կլիներ, եթե մի քիչ ժամանակ տրամադրեր  ու հայտնաբերեր, որ Ինտերպոլը վերացրել է Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված միջազգային հետախուզումը։  Հիշեցնեմ, որ մենք դեռ ամիսներ առաջ  հայտարարել էինք, որ  մանրակրկիտ ուսումնասիրելով քրեական գործերը և իմ  փաստաբանական խմբի կողմից ներկայացված փաստերը, Ինտերպոլը, փաստացի, հաստատել է, որ Վարդան Ղուկասյանի հանդեպ հարուցված հետախուզումը կրում է զուտ քաղաքական բնույթ։

Այսօր զանգահարեցի «Ազատություն» ռադիոկայանի խմբագիր Սիրանուշ Գևորգյանին․ վերջինս, ակնհայտորեն, ճանաչելով ձայնս և մի քանի վայրկյան լռելով՝ ասաց, թե «չի լսվում», իսկ այնուհետև չպատասխանեց զանգիս։

Հարգելի Սիրանուշ, կարծում եմ, որ եթե միանգամից ճանաչեցիք իմ ձայնն ու «ձև տվեցիք», թե չի լսվում, հասկացաք նաև ասելիքս․․․ «Պրոֆեսիոնալ» ձևով  և շտապ հերքեք  Ձեր թղթակցի, որը նույնն է՝ Ձեր ռադիոկայանի ներկայացրած  ապատեղեկատվությունը։

Հարգանքներով՝ 

Վարդան Ղուկասյան, ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more