▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ազատ գյուղի կացարանում տղերքի ծառայությունը հարամ անե՞լն էլ էր Օհանյանի` զորամաս ծախելու հետևանքը»

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ․ 

«Ի՞նչ է խոսում, էլի, ի՞նչ:

Ասում ա, թե զինվորն էսօր վրանի մեջ է քնում, որովհետև 13 տարի առաջ, իբրև, նախկին Պաշտպանության նախարարը զորամասը ծախել է ԳՇ պետի տղուն։ Ա.... էս ի՞նչ էժան մանիպուլյացիա է։ Ինչի՞։ Սենց մանիպուլյացիաների ռեսուրսը հլը չեք սպառե՞լ։ 5 տարի իշխանության եք, ընգեր ջան, հլը քանի՞ տարի եք ձեր չարածը (էն, որ էսօր զինվորներ կան` վրանների մեջ են քնում), բարդելու նախկինների վրա։

Ազատ գյուղի կացարանում տղերքի ծառայությունը հարամ անե՞լն էլ էր Օհանյանի` զորամաս ծախելու հետևանքը։ Սոթքի զորամասի պայթեցո՞ւմն էլ էր Արարատի զորամասի վաճառքի հետևանքը։ Կարո՞ղ է Քեննեդու սպանությունն էլ է Խաչատուրովի կողմից էդ զորամասը «սվոյ» անելու հետ կապված։

Ա, ի՞նչ եք խոսում դուք։ Ինչի՞ եք սենց վիրավորում էլի մեր ինտելեկտը»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more