▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսքանից հետո ես Նիկոլի կողքը քայլող քիչ մարդկանց կարող եմ ներել»․ Արմեն Հայրապետյան

Լրագրող Արմեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ եք կարծում, որ պնդում է, թե Արցախը երբեք էլ հայկական չի եղել, փորձում է արդարացնել՝
1. ռուսներին, որ է «հանձնել են Արցախը»
2. նախկիններին, որ «հանձնել են Արցախը»
3. իրեն, որ հանձնել է Արցախը։
Թվում է` սա պարզ բան է, բայց որքան մարդ չի կարողանում համադրել... (չի ուզում)
«Արցախը թոկ էր մեր վզին, ազատվեցինք»,
«Արցախը կորցրեցինք, Հայաստանը գտանք»,
«Գիտակցված զոհողության ենք գնացել»...
Իսկ Արցախի կորուստը միայն տարածքի մասին չէ խոսքը։ Հազարավոր զոհեր, վիրավորներ, մշակութային ժառանգություն...
Այսքանից հետո ես իրեն ընտրող, իր կողքը քայլող քիչ մարդկանց կարող եմ ներել` մտածելով, թե միամիտ են, դյուրահավատ են...»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more