|
Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Մոտեցող ցիկլոնի և առաջիկա 5 օրերին սպասվող եղանակի մասին»։ «Այսօր Հայաստանը գտնվում է հարավից և հարավ-արևմուտքից ներթափանցած արևադարձային տաք հոսանքների ադեցության գոտում, այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում, Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի։ Բայց այսօր ուշ երեկոյան ժամերից սկսած տաք օդի ալիքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծով շրջաններից ներթափանցող ցուրտ օդային հոսանքներին, ինչի արդյունքում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով»,- մասնավորապես նշվում է տեսանյութում։ |
«Այսօր ՀՀ ողջ տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը»․ Գագիկ Սուրենյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


