|
«Զարմանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի պաշտպանությանը՝ հակասահմանադրական, հակաեկեղեցական կամպանիայում, լծվել է նաև «Հանրապետություն» կուսակցությունը, այն պարագայում, երբ որ 10 տիրադավների հայտարարությունը վստահաբար գրվել է վարչապետի աշխատասենյակում, և սլաքներն արդեն ուղղվում են Վազգեն Սարգսյանի դեմ»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Այսինքն՝ ակնարկում են, որ Վազգեն Սարգսյանը խորթ մեթոդներ է բանեցրել, իսկ ես հավաստում եմ, որ բացարձակապես չեն եղել խորթ միջամտություններ։ Նույնիսկ կասկած չէր հարուցվում, որ Գարեգին Բ-ն հաղթելու էր այդ ընտրություններում»,- նշեց Սուրենյանցը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ տիրադավ եպիսկոպոսները, խոսելով այն մասին, թե իբր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն 1999 թ-ին դարձել է Հայրապետ ահաբեկության և ճնշումների մթնոլորտում, ուղղակիորեն մեղադրում են այդ օրերի իշխանության իրական կրող Վազգեն Սարգսյանին։ «Այս պատմության հաջորդ թիրախը դառնալու է Վազգեն Սարգսյանը։ Ինձ զարմացնում է իրենց Վազգեն Սարգսյանի գծի շարունակողներ համարողների լոյալությունը այս հակաեկեղեցական, հակաաստվածային արշավին»,- նշեց քաղաքագետը։ Դիտեք նաև՝ |
Այս պատմության հաջորդ թիրախը դառնալու է Վազգեն Սարգսյանը. Սուրեն Սուրենյանց
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


