▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահի դրությամբ 53 «հայազգի հաջողակ տղամարդ» մասնակցելու է Աննա Հակոբյանի հետ ընթրիքին

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, վաղը` հոկտեմբերի 31-ին, ընթրիք է կազմակերպել` «հաջողակ բիզնեսմեն տղամարդկանց» հետ, որի մուտքի տոմսն արժե 1 միլիոն դրամ: Հիշեցնենք․ ապրիլին էլ «հաջողակ կին բիզնեսմեններին» էր հրավիրել մեկ միլիոն դրամանոց ընթրիքի: Նախորդ ընթրիքը, հավանաբար, գոհացրել է կազմակերպիչներին, հիմա երկրորդն են կազմակերպել:

«Իմ քայլը» հիմնադրամի գրասենյակից տեղեկացանք, որ ընթրիքը կայանալու է հոկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին՝ «Լիվինգսթոն» ռեստորանում: Վճարումներն արվում են փոխանցումների միջոցով` մեկ անձի ներկայության արժեքը 1 միլիոն դրամ է, եւ եթե անգամ տվյալ կազմակերպությունից մեկից ավելի անձ է ցանկանում ներկա գտնվել ընթրիքին, յուրաքանչյուր անձ պետք է վճարի մեկական միլիոն դրամ: Մեզ հետ զրուցած աշխատակիցը նշեց. «Այս պահի դրությամբ 53 հայազգի հաջողակ տղամարդ փոխանցում է արել եւ մասնակցելու է ընթրիքին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more