|
«Երեկ Ալիևն ու Փաշինյանը միաժամանակ նույն պահանջը ներկայացրին հայ ժողովրդին, երկուսն էլ հայտարարեցին, որ եթե չփոխվի ՀՀ պետականության հիմքը, որը դրվել է դեռևս 1990-ին, ապա ՀՀ-ին պատերազմ է սպառնում»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը կործանարար զիջումների մասին խոսել էր դեռևս ամիսներ առաջ՝ ԱԺ-ում․ «Երբ հարցրեցի՝ դու փորձում ես քանդել Երրորդ Հանրապետությունը և ստեղծել նոր՝ Չորրորդ Հանրապետությո՞ւն, ինքը չժխտեց, ասաց՝ ինձ համար թվաբանությունը կարևոր չէ»,- հավելել է պատգամավորը։ Ըստ Խաչատրյանի՝ այս իշխանությունների ցանկացած առաջարկ Ալիևը պատռում է և գցում աղբանոց, փոխարենը՝ Ադրբեջանի բոլոր պարտադրանքներն այս իշխանությունները ընդունում են։ |
«Այս իշխանությունների ցանկացած առաջարկ Ալիևը պատռում է և գցում աղբանոց»․ Արթուր Խաչատրյան
info@asekose.am/095519696
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


