▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս գիշեր Քարվաճառում ադրբեջանցիները երկու զինծառայողի են սպանել

ArmLur.am-ը գրում է. Կայքի թղթակիցը Արցախից հայտում է, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Քարվաճառում 2 հայ զինծառայող է զոհվել: Այս պահին քննություն է տարվում` հասկանալու համար` դեպքը դիվերսիոն ներթափանցման հետևանք է, թե՞ անօդաչու թռչող սարքից արձակված կրակի: Կայքին հաջողվել է պարզել, որ զոհվածներից մեկը զինծառայող Գրիգոր Ավետիսյանն է, ով Արտաշատ քաղաքի բնակիչ է: Նրա ծնողներն աշխատում են Արտաշատի սոցիալական ծառայությունում: Երկրորդ զոհի տվյալները ճշտվում են: 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more