▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս երևու՞յթն է կոռուպցիայի երևույթ, թե՞ նույն դպրոցում մայր ու աղջկա` որպես մանկավարժ աշխատելը

«Հարգարժան պարոն վարչապետ! ՀՀ զինված ուժերի Գլխ.Շտաբի պետը լինելով նախկինում ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ի պետ` փոխնախարար, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում Բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը: «Այս երևույթն է կոռուպցիայի երևույթ, թե՞ նույն դպրոցում մայր ու աղջկա որպես մանկավարժ աշխատելը: Կարող ե՞ք պատասխանատվության ենթարկել ԳՇ-ի պետին: Կամ եթե ես զրպարտում եմ Գլխավոր Շտաբի պետին, ինձ պատասխանատվության կենթարկե՞ք: Իսկ ընդհանրապես իրավապահ և անվտանգության մարմիններին այս և նման երևութները չի՞ հետաքրքրում: Սիրով, հույսով և հոժարությամբ սպասում եմ բոլորիդ արձագանքին, վերացնելու այս ազգակործան երևույթները, որի պատճառով առաջնագծում զոհվում են ժողովրդի զավակները»։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more