▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այրվում էր Մալաթիա տոնավաճառը

Այրվում էր Մալաթիա տոնավաճառը

«Խանութների արանքից ծուխ նկատեցինք, երկու րոպեում էդ ծուխն այնքան թեժացավ, որ կրակ բռնկվեց ու խանութով տարածվեց: Միանգամից կրակը լցվեց խանութի մեջ, խանութի տերը նույնիսկ գլուխը վառել ա, իսկ խանութից ոչինչ չկարողացան փրկել»,- «Նյուզ»-ի եթերում ասել է այսօր Մալաթիայ տոնավաճառի կոշիկի պահեստում բռնկված հրդեհի ականատեսը:

***

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 14:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել։

Ժամը 14։54-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներ։

Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 1000 քմ պահեստային տարածքում։

Հանգամանքները պարզվում են։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more