|
«ՀՀ Սահմանադրությունը պարունակում է մեկ դեկլարատիվ բնույթի նորմ, որի համաձայն ՀՀ-ն ընդունում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք սահմանադրական կարգի խախտում չէ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու ներքին կյանքն միջամտելը։ «Ի՞նչ է եղել, որ ստիպի, որպեսզի ծագի նման հարցադրում, ինչո՞վ է խառնվելը դրսևորվել, եթե խոսքը խնդիրների մասին բարձրաձայնելով՝ եկեղեցու գործերին խառնվելու մասին է, կարող ենք դա քննարկել, բայց իմ դիտարկմամբ՝ առկա խնդիրների մասին խոսելն ինքնուրույնությանը միջամտել չէ»,-ասաց Գալյանը՝ հավելելով, որ իր դիտարկմամբ ունենք եկեղեցի, որն արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ։ «Եթե պաշտոնյաները պարտավոր են հետևել ինչ որ կանոնների՝ լինել, թափանցիկ, չլինել կոռումպացված, եկեղեցականներն էլ պարտավոր են հետևել այլ կանոններին, քրիստոնյա համայնքը ինքն է որոշում հետևի՞ այդ կանոնների պահպանմանը, թե՞ ոչ»,- ասաց Գալյանը։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսույթին, բառամթերքին՝ Գալյանը նշեց․ «Խնդրի բարձրաձայնման հետ կապված ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է դա անել։ Այո, սուր երանգներ պարունակող բառամթերք է, գուցե ես կամ այլ անձ նման կերպ չարտահայտվենք․․․Մենք վերջին օրերին հարց ենք քննարկում և կարծես թե մեղադրվում է կողմը, որը բարձրաձայնում է խնդրի մասին և ընդհանրապես չի խոսվում խնդրի մասին, ստացվում է, խնդրի մասին խոսելն ամոթ է, բայց խնդրի առկայությունն ամոթ չէ․․․Ես վարչապետի կողմից միջամտություն եկեղեցու գործերին չեմ տեսնում»,- եզրափակեց Գալյանը։ *** |
|
Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է․ «Սրբուհի Գալյանը ստում է։ Չկա որևէ խնդիր, որ եկեղեցու սպասավորները զբաղվում են քաղաքականությամբ և ակտիվորեն հայտնում իրենց դիրքորոշումը՝ Հայաստանի իշխանության դավաճանությունների մասին։ |
Այո, սուր երանգներ պարունակող բառամթերք է․ Գալյանը՝ Փաշինյանի խոսույթի մասին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


