|
«Անվտանգության մեր ընկալումը եղել է այն, որ մեր տարածաշրջանում կարող ենք բոլոր հնարավոր ուղղություններով կոնֆլիկտներ ունենալ և մեր թիկունքին կունենաք դաշնակիցներ, որի շնորհիվ տարածաշրջանում ինչ տոնայնությամբ ուզենք, կխոսենք։ Սակայն մեր մտքով չի անցել, որ մեր դաշնակիցներից յուրաքանչյուրn ունի իր շահը, և նրանք իրենց շահերի բերումով ինչպես ուզեն, կվարվեն մեզ հետ»,- Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանն ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Անվտանգություն» գաղափարին։ «Անվտանգային ճարտարապետությունը, որը մենք որդեգրել ենք, ցույց է տվել իր անարդյունավետությունը։ Անվտանգության մասին խոսելիս չպետք է առաջին հերթին խոսել զենքի մասին, այլ մեր միջավայրում ապրելու՝ մեր կանոնների մասին։ Աշխարհում չկա երկիր և ռազմական բլոգ, որն ի վիճակի է ապահովել անվտագություն ՀՀ-ի համար։ Մեր անվտանգության երաշխիքը խաղաղությունն է և մեր կառավարության քաղաքականությունն է՝ ստեղծել այդ երաշխիքը։ Այո՛, ՀՀ-ն սկսել է բանակի և ԶՈՒ բարեփոխումներ։ Նաև Ադրբեջանում է քննարկվում, որ ՀՀ-ի կողմից զենքի ձեռքբերումը նշանակում է, թե չենք ուզում խաղաղություն։ Սակայն ՀՀ-ն տարածաշրջանի որևէ երկրի նկատմամբ չունի որևէ տարածքային պահանջ։ Այո՛, ունենք օկուպացված տարածքներ, ավելի քան 200 քառ․ կմ, բայց ՀՀ-ն ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում»,- ասել է Փաշինյանը՝ ասվածի լուծումը տեսնելով միայն բանակցային հարթակում։ Դիտեք նաև՝ *** |
«Այո’, Հայաստանի 200 քկմ տարածքն օկուպացված է, բայց մենք այն հետ չենք բերելու ռազմական ճանապարհով»․ Փաշինյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


