Այո՛, ես դատապարտում եմ հենց այդ դեպքը. ՀՀ ՄԻՊ–ը` Փաշինյանի մասնակցությամբ մետրոյի միջադեպի մասին, որտեղ վարչապետը երեխայի ներկայությամբ գոռգոռացել էր արցախցի կնոջ վրա
Լրագրողների ճշտող հարցին, թե Նիկոլ Փաշինյանի արարքը դատապարտու՞մ եք, Անահիտ Մանասյանն ասաց` բնականաբար, բայց և հավելեց, որ շատ կարևորում է, որ դրանից հետո վարչապետը ներողությամբ հանդես եկավ։
«Կարևորում եմ այն հանգամանքը, որ ոչ թե այլ քաղաքական ուժերի և առանձին մասնագիտական համայնքների պես վարչապետը հարձակվեց Մարդու իրավունքների պաշտպանի վրա, այլ դրանից հետո որոշակի գործողություններ հետևեց»,–ասաց նա։


