▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնթափի թիվ 2 դպրոցում աշակերտը դանակի մի քանի հարված է հասցրել մեկ այլ աշակերտի կրծքավանդակին և որովայնին

Երեկ, հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի դանակահարված վերքեր» ախտորոշմամբ Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։

shamshyan.com-ն է գրում և նշում, որ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Այնթափ գյուղի բնակիչ՝ տեղի թիվ 2 դպրոցի աշակերտ, 15-ամյա Դ. Գ-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում նշված դպրոցի 2-րդ հարկի միջանցքում Դ. Մ-ի և նրա հասակակից Ա. Հ-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Ա. Հ-ն ձեռքին եղած դանակով հարվածներ է հասցրել Դ. Գ-ի կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝ պատճառելով վնասվածքներ։

Ոստիկանները Ա. Հ-ին հրավիրել են Մասիսի ոստիկանություն, կատարվածի մասին բացատրություն վերցրել և բաց թողել։ Ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more