▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ Porsche-ն իմ աշխատավարձի ընդամենը մի փոքր մասն է». Սասուն Խաչատրյան

Ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն անցած տարի Porsche մակնիշի ավտոմեքենա է գնել։ 2012թ-ի արտադրության ավտոմեքենայի համար կոմիտեի նախագահը վճարել է 8 մլն դրամ: «Իմ տարեկան աշխատավարձը մոտ 30 մլն դրամ է: Եթե ուսումնասիրել եք իմ հայտարարագիրը, բարի լինեիք նաև իմ օրինական մուտքերն ուսումնասիրել: Այդ ավտոմեքենան իմ աշխատավարձի ընդամենը մի փոքր մասն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, թե իր տարեկան աշխատավարձը մոտ 30 միլիոն դրամ է։ Այսինքն` ամսական մոտ 2,5 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում։ Նա և իր ենթականերն ինչո՞ւ են նման չալաղաջ ռոճիկներ ստանում, եթե Հայաստանում կոռուպցիան աննախադեպ չափերի է հասել։
Դիլիջանի համայնքապետարանի իմ աղբյուրը հայտնում է, որ հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվում էր Դիլիջանում ձևական աճուրդներով հողերը օտարելու գործով, սակայն այդ գործը «ջրել է»։ Դուք հակակոռուպցիո՞ն, թե՞ կոռուպցիոն կոմիտե եք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more