▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ փաստաթուղթը պետք է անվանել ասք այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ադրբեջանի պահանջները»․ Սերժ Սարգսյան

«Այդ փաստաթուղթը պետք է անվանել ոչ թե «խաղաղության համաձայնագիր», այլ ասք այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ադրբեջանի հերթական պահանջները»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Վաշինգթոնում Թրամփ-Ալիև-Փաշինյան ստորագրած համաձայնագրին։

Հավելենք, որ դատարանը մերժեց դադարեցնել քրեական հետապնդումը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ։ 

Փաստաբանը միջնորդել է Իսակովի հողերի դրվագի մասով դադարեցնել Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել քրգործը՝ հաշվի առնելով ապացույցների ձեռքբերման ապօրինի եղանակները։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more