Երևանում տեղի ունեցած արտակարգ պատահարի դեպքի վայրում, Հալաբյան փողոցում, աշխատող լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ի պատասխան հարցի, թե ինչն է ավտոբուսի պայթյունի պատճառը, ասել է, որ հանգամանքները պարզվում են։
Դիտարկմանը, որ համացանցում շրջանառվում է ահաբեկչության վարկածը, պաշտոնյան պատասխանեց. «Այդ մասին դեռ վաղ է խոսել, ես ձեզ տվեցի այն տեղեկատվությունը, որ այս պահին ես տիրապետում եմ»։
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել «Բոգդան» մակնիշի ավտոբուսում,որը սպասարկում է թիվ 63 երթուղին` Նոր Նորքի 9-րդ զանգվածից մինչեւ 15-րդ թաղամաս:
Այդ մասին դեռ վաղ է խոսել...Աշոտ Ահարոնյանը՝ պայթյունի առաջացման վարկածի մասին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Բլոգ more
more
more
more
more
more
more


