▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այ կոշիկ լիզողներ». Էդգար Ղազարյանն ԱԺ ամբիոնից ցիտեց Փաշինյանին

«Այ կոշիկ լիզողներ». Էդգար Ղազարյանն ԱԺ ամբիոնից ցիտեց Փաշինյանին

Այսօր ԱԺ-ում «Հայաստանի եվրոինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներին Էդգար ղազարյանը, որպես Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ նախկին դեսպան, հայտնեց իր մտահոգությունը վերջին տարիներին եվրոպական ինտեգրացիայի հարցում Հայաստանի ունեցած աննախադեպ հետընթացի կապակցությամբ։ «Այն, ինչ հիմա է տեղի ունենում, բացարձակ կապ չունի եվրոպական ինտեգրացիայի հետ, որովհետև ինտեգրացումը դա ոչ միայն Եվրոպական միության, այսինքն միայ մեկ, այլ նաև եվրոպական այլ կազմակերպությունների հետ համագործակցությունն է, մասնավորապես Եվրոպայի անվտանգության և համագործակցության, Եվրոպայի խորհրդի և այլ կազմակերպությունների, որի առումով մինչև 2018 թվականը Հայաստանը մեծ ձեռքբերումներ է ունեցել»,-ասել է Ղազարյանը՝ փաստերով ներկայացնելով մինչև 2018 թվականը եվրոինտեգրացիայի գործընթացում Հայաստանի ունեցած հաջողություններն ու ներկայիս ձախողումները։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more