▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղվան Վարդանյան-Ստյոպա Սաֆարյան վիրտուալ բանավեճ` Կոմիտաս 5-ի սեփականատիրոջ վերաբերյալ

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիմա էլ Ստյոպա Սաֆարյանն է իմ հասցեին զառանցել: Ի՞նչ ասեմ. պստիկ-չարացած մարդկանց խելքին ընկնելը մեղք է: Թող իրենց թույն-թարախի մեջ տապակվեն:

Թեթեւ, հումորով նայեք էդ տեսակին»:

Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով  տեղեկությանը, թե  Աղվան Վարդանյանն է Կոմիտաս 5-ի իրական սեփականատերերը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Միթե մանկատան շրջանավարտ-երեխաների յուրացված բնակարանների փողերը արդեն բավարար են բազմաբնակարան շենք կառուցելու համար... Բաշարող մարդն ուրիշ է լինում էլի, հո՞ զոռով չի... Շատ նուրբ տղա է Աղվանը, շաաաաաատ նուրբ... Ինքը նուրբ, հոգին նուրբ, յուրացումները նուրբ, ձեռնարկումները նուրբ...»

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more