ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԽ քարտուղարը օրերս հայտարարեց, թե «մեր անվտանգության ձախողման պատճառն այն է եղել, որ անվտանգության սպառնալիքի դեպքում զանգել ենք Մոսկվա, ուրիշ որևէ տարբերակ չի եղել»:
Առաջին հայացքից թվում է, որ վերոնշյալ անձը փորձում է իրենց տապալումները գցել նախկին կառավարությունների վրա, սակայն իրականում այլ` խոշոր վտանգավոր թեզեր է առաջ մղում:
Առաջին, անարգում այն ամենը, ինչ կապված է մեր հերոսների, բանակի, կամավորների, հայ ժողովրդի անզիջում պայքարի` առաջին արցախյան պատերազմից մինչև դիվերսիոն պատերազմներ, 2016-ի ապրիլյան պատերազմ և այլն: Մեր հաջողություններն ու ձեռքբերումները կապում արտաքին ուժերի հետ:
Ի դեպ, այդ նույն ապրիլյան պատերազմում Ադրբեջանն էր զանգեր անում Մոսկվա` պատերազմը կանգնեցնելու և հրադադար հաստատելու համար:
Երկրորդ, ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում, մեր ձեռքբերումները` անկախության հռչակումից մինչև հաղթանակներ, փորձում պայմանավորել ՌԴ-ի միջամտությամբ:
Երրորդ, ԱԽ քարտուղարն օգտագործում է առիթը` հակառուսական ձևակերպումներ անելու և թեման այդ լոգիկայի ներքո ներկայացնելու համար:
ԱԽ քարտուղարը որպես շրջադարձ համարում է իր իշխանության կողմից սահմանազատում իրականացնելու գործընթացը, որը նրա պնդմամբ որևէ արտաքին ազդեցություն չունի:
Հատկանշական է, որ գործող իշխանությունն իր հաջողությունը կապում է մի գործընթացի հետ, որը միջազգային պրակտիկայի, նախադեպերի, իրավական հիմքի առումով խայտառակ շեղումներ է ընթացել, դեռ չեմ խոսում աննախադեպ ապօրինությունների մասին:
Այս իշխանությունն ինքը անվտանգության սպառնալիք է առանց որի հեռացման անհնար է խոսել հայկական պետության, ինքնիշխանության պաշտպանության և անվտանգության համակարգի մոդեռնիզացման մասին»:
«ԱԽՔ-ն ադրբեջանական թեզեր է առաջ մղում»․ Տիգրան Աբրահամյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


