▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթար Սյունիքում. վիրավոր 4 պաշտոնյաները տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի բնակիչ՝ 47-ամյա Վրեժ Բալայանը իր վարած Mercedes մակնիշի 25 DD 111 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 189-րդ կմ հավածում բախվել է Վեդի քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Մանվել Սահակյանի վարած УАЗ 3303 մակնիշի 26 ՕԼ 339 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Վ. Բալայանը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել, ինչի հետևանքով Վ. Բալայանն ու նրա ուղևորներ՝ Սյունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Ռիմա Գրիգորյանը, Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի բնակիչ՝ 64-ամյա Ֆլորա Սիմոնյանն ու Կապան քաղաքի Ստեփանյան փողոցի բնակիչ՝ 61-ամյա Արմինե Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Բալայանն աշխատում է Դավիթ Բեկ գյուղի դպրոցում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցիչ, վիրավորներից Ռ. Գրիգորյանն աշխատում է «Կապանի հոգեբանամանկավարժական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես սոցիալական մանկավարժ, Ֆ. Սիմոնյանն աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ որպես ինժեներ, իսկ Ա. Գաբրիելյանը՝ Սյունիքի բնապահպանության տեսչությունում։  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more