▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթար Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը մահացել է

Հուլիսի 27-ին, ժամը 21։46-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2110» և «BMW X5» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ-2110» ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ներսում:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more