▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտոմեքենայում հայտնաբերվել են 3 կիսամոխրացած մարմիններ

Թարմացում-Այսօր՝ հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։50-ի ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին, Սուրենավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները, մարելով «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են 3 քաղաքացիների կիսամոխրացած մարմիններ. մարմինները դուրս բերելուց հետո ևս մեկ կիսամոխրացած մարմին են հայտնաբերել։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Այսօր՝ հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին, Սուրենավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, հրշեջ փրկարարները մարելով «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակը այնտեղ հայտնաբերել են 3 քաղաքացացիների կիսամոխրացած մարմիններ։ Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածների ինքնությունը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more