▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտոմեքենայում հայտնաբերված դիակի վրա կան հրազենային վնասվածքներ

 

Մարտի 7-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ախուրյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի մի բնակիչ և հայտնել, որ գյուղի մոտակայքում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, մահացած մարդ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Երևան-Գյումրի-Բավրա ավտոմայրուղու 138-րդ կմ/ում, ձորակի մեջ, մոտ 120 մ խորության վրա, հայտնաբերել է «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենա, որի սրահի հետևի նստելատեղին եղել է սեփականատիրոջ՝ 1984 թ ծնված Քրիստ Վարդանյանի դիակը՝ որովայնի և մեջքի հատվածում հրազենային վնասվածքներով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի հանգամանքները ճշտվում են:

Արդեն հայտնել ենք, որ մարտի 7-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ախուրյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի մի բնակիչ և հայտնել, որ գյուղի մոտակայքում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, մահացած մարդ կա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Երևան-Գյումրի-Բավրա ավտոմայրուղու 138-րդ կմ/ում, ձորակի մեջ, մոտ 120 մ խորության վրա, հայտնաբերել է «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենա, որի սրահի հետևի նստելատեղին եղել է սեփականատիրոջ՝ 1984 թ ծնված Քրիստ Վարդանյանի դիակը՝ որովայնի և մեջքի հատվածում հրազենային վնասվածքներով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի հանգամանքները ճշտվում են:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more