▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավստրիայում ձերբակալել են Վլադիմիր Պուտինին

Ավստրիական ոստիկանությունը հայտնաբերել է կեղծ փաստաթղթեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անուն, ազգանունով և նրա լուսանկարով: Մի երիտասարդ ճամփորդում էր նրա նախագահի անունով կեղծ վարորդական իրավունքով` Զալցբուրգից Մյունխեն հասնելու համար: Mignews.ru-ի փոխանցմամբ` սովորական ստուգման ժամանակ ոստիկանները պարզել են, որ վարորդական իրավունքը կեղծ է, և ձերբակալել են երիտասարդին: Հետագայում պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը կատակի համար վարորդական իրավունքը գնել է Ռուսաստանի շուկայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more