▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից»․ Գևորգ Ստեփանյան

Դիտեք նաև՝

***

***

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին մեր հարցից»։

Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանն ասել էր․ ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»։

***

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հեղափոխական թիմի վարչության անդամը, երկրի նախկին փոխվարչապետը, մայրաքաղաքի քաղաքապետը մեծացել է այս արժեքների ներքո… Ինչքան ուշ հրաժարական ներկայացնեք, այդքան ժողովրդի ատելությունն ավելանալու է»։

***

Հասարակական գործիչ Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«9 տոկոսանոցի հայր կոչվածը երկու կարևոր բացահայտում արեց։ Առաջինը՝ թե ոնց են իրականում քպ-ն ու նիկոլը վերաբերվում իրենց ընտրողին ու ինչ կարծիք ունեն նրանց մասին:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ օպելն ամենաէժան մեքենան է, և օպել հիմնականում ձեռք են բերում մարզերի ու գյուղերի բնակիչները՝ малоимущий խավը, այսպես ասած:
Ու ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հենց այդ малоимущий խավն էլ հիմնականում հանդիսանում է նիկոլի էլեկտորատը և ընտրողը:
Պատճառները բազմիցս քննարկել ենք, հիշենք, որ դեռևս նիկոլի ընդդիմադիր եղած տարիներից ու մինչ օրս դրա պրոպոգանդան խարսխվում է «թալան» բառի վրա, այսինքն ուղղված է малоимущий խավին, իսկ նիկոլն էլ շարունակում է հասարակ ժողովրդի ծոցից ելած աղքատ ազնիվի կերպարի մեջ մնալ:
Բայց 9 տոկոանոցի հայրը բացահայտ ասաց, որ իրենց ընտրողը համբալ է:
Երկրորդ բացահայտումն այն էր, որ ավինյանն ու իր հայրը նույնպես համբալ են, պարզապես հիմա, իրենց կարծիքով, իրենք դուրս են եկել համբալի կարգավիճակից, որովհետև օպելի փոխարեն կարող են էլեկտրական մեքենա գնել:
Որովհետև միայն համբալը կարող է նման կերպ արտահայտվել իր տեսակի մասին:
Սուրճը ուրիշի հաշվին խմող բոմժը սարսափում է իր նախկին կարգավիճակից և ամեն կերպ աբստրահվում նրանից:
Մի շատ ճիշտ ասույթ կա՝ ստրուկների լավագույն վերակացուն հենց այդ ստրուկներից ընտրվածն է:
Ու 9 տոկոսանոցի հայրը դա ևս մեկ անգամ հաստատեց:
Բայց պիտի հիասթափեցնեմ 9 տոկոսանոցի հորը՝ ստրուկների վրա վերակացու կարգվելով, ստրուկը չի դադարում ստրուկ մնալ, իսկ դուք ոնց համբալ եղել եք, համբալ էլ մնացել եք»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more