▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավինյան Տիկո, էդ ու՞մ ես քսի տվել իմ տան վրա․․․Փոստանջյան

Ավինյան Տիկո, էդ ու՞մ ես քսի տվել իմ տան վրա․․․Փոստանջյան

Այսօր` 2025 թվականի ապրիլի 2-ին, հերթական` թվով երկրորդ ահաբեկչական հարձակումն է տեղի ունեցել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոց 11-13 հասցեների հարակից` Վրացական 2 հասցեում գտնվող տան վրա։ Այս անգամ չարագործները ներխուժել են անմիջապես տան տարածք, կոտրել ապակիները, միջսենյակային դուռը, կահույքը և այլ ավերածություններ կատարել։

Կրկին անգամ հիշեցնենք, որ տունը Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան»

խմբակցության անդամ, փաստաբան, «Երկիր Ծիրանի»

կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայրական տունն է:

Վերոնշյալ տարածքում և փողոցում առկա են տեսախցիկներ, մինչդեռ ոստիկանությունը ոչ միայն չի բացահայտել ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցած ահաբեկչությունը, այլև իր անտարբերության և անգործության հետևանքով հիմնավոր կասկածներ է առաջացնում առ այն, որ հենց ոստիկանությունն էլ կոծկում է հանցագործությունը կատարողներին և կազմակերպիչներին։

Ըստ էության, արդեն կարող ենք արձանագրել, որ Երևանում գործում է մի ահաբեկչական բանդա, որը թափանցում է քաղաքացիների տները, կատարում ավերածություններ և հանգիստ հեռանում` վստահ լինելով իր անպատժելիության մեջ։

Երևան քաղաքը բետոնապատող, ճարտարապետական և մշակութային որոշակի արժեքներ պարունակող շինություններին անհաղորդ, անհայրենիք, բարոյազուրկ և արժեքապիղծ իշխանական խմբավորումն անցել է ուղղակի տեռորիստական գործողությունների։

Թուրքերի և ադրբեջանցիների շահերը սպասարկող այս իշխանության բոլոր հանցանքները վաղ թե ուշ ամբողջությամբ բացահայտվելու և պատժվելու են` ներառյալ նաև այս մի քանի օրերի ընթացքում երկու անգամ իրագործած ահաբեկչական հարձակումները։

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

02 ապրիլի, 2025թ.

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more