ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Հրազդանում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. երկու անձ ձերբակալվել է:
Նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 28-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Հրազդան քաղաքի բնակելի շենքերից մեկի մուտքում հարձակվել են նույն շենքի բնակիչներից մեկի վրա, ով զբաղվում է ավտոպահեստամասերի վաճառքով։ Մասնավորապես՝ մեկը թիկունքից փայտե մահակով հարվածել է բնակչի պարանոցի և ուսագոտու հատվածին, իսկ մյուսը՝ էլեկտրահաղորդիչ սարքով էլեկտրահարել նրան՝ ցանկանալով հափշտակել նրա մոտ առկա գումարը: Սակայն, չկարողանալով վայր գցել տղամարդուն և հափշտակել վերջինիս մոտ գտնվող գումարը, դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արդյունքում՝ պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, բավարար փաստական տվյալներ ձեռք բերել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ, ովքեր հանդիսանում են Հրազդան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1999թ.: Վերջիններս ձերբակալվել են:
Տղամարդը ճանաչվել է տուժող, կատարվել է առերես հարցաքննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: Հայտնաբերվել են հանցագործության գործիքներ հանդիսացած փայտե մահակը և էլեկտրահաղորդիչ սարքը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ավազակային հարձակում Հրազդանում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


