▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավարտվել են Ընտրական օրենսգրքում կատարվելիք նոր փոփոխությունների շուրջ բանակցությունները. «ՀԺ»

«Մեր տեղեկություններով, նախօրեին ավարտվել են Ընտրական օրենսգրքում կատարվելիք նոր փոփոխությունների շուրջ բանակցությունները։ Կողմերը, տվյալ դեպքում բանակցողները՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը արդեն համաձայնեցրել են բոլոր փոփոխությունները։ Երեկ արդեն այդ փոփոխությունները փոխանցվել են Ազգային ժողովի մյուս ոչ իշխանական՝ մասնավորապես 4+4+4 ֆորմատի քննարկումներին մասնակցող խմբակցություններին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին։ Կառավարությունում այս օրերին տեղի ունեցող հրաժարականներից ու փոփոխություններից հետո արդեն կհայտարարվի այս փոփոխությունների շուրջ ձեռք բերված համաձայնության մասին, ինչն արդեն կարող Է տեղի ունենալ հաջորդ շաբաթ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more