▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապայանը հարվածել է լրագրողին

 Տարոն Մարգարյանի քարոզչական  հանդիպման ժամանակ Նոր Նորքի 8-րդ զանգվածում հարձակվել են ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի վրա, քաշքշել նրան, հարվածներ տեղացրել, պատռել շորերը:

Ըստ ilur.am -ի տվյալների՝ հարվածողը Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու, «Տուրբո» մականունով հայտնի Աշոտ Պապայանն է, ով այսօր վերահսկում էր Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպման նկարահանումը եւ կազմակերպչական մյուս հարցերը:

iLur.am-ը կատարվածի առնչությամբ դիմել է ոստիկանություն:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more