▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավագանու անդամի ձերբակալության լուրը սուտ է և ոչ մի առնչություն չունի Վարդան Ղուկասյանի հետ․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության լրատվականը  ֆեյսբուքյան էջում գրում է․ 

Երեւանի ավագանու անդամ Դիաննա Ալեքյանի ձերբակալության վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Ավելին, դրանք ոչ մի առնչություն չունեն Վարդան Ղուկասյանի հետ։

Համացանցում եւ որոշ լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությունը մոլորության մեջ է գցում հանրությանը՝ ներկայացնելով անհիմն եւ փաստացի սխալ պնդումներ։

Հորդորում ենք զերծ մնալ չստուգված լուրեր տարածելուց եւ դիմել միայն պաշտոնական եւ հավաստի աղբյուրներին։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more