▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աթաթուրքի ժամանակներն անցել են

Էրդողանը նախագահ դառնալուց հետո իր առաջին ելույթում ոչ մի անգամ չի արտաբերել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի անունը:Սա բնավ էլ պատահականություն չէ, որովհետև մեկ տասնամյակից ավել ղեկավարելով Թուրքիան՝ Էրդողանն, ըստ ության, փոխեց այն Հանրապետության գաղափարա-կազմակերպչական հիմքերն, որ դրել էր Աթաթուրքը:

Վերջին փոփոխությանն ականատես եղանք հենց երեկ, երբ Թուրքիայի ժողովուրդն առաջին անգամ նախագահ ընտրեց ու դա նշանավորլու է իշխանության կենտորացում նախագահի ինստիտուտի շուրջ եւ անցում նախագահական կառավարմանը:

Թուրքիան այլևս այն աշխարհիկ երկիրը չէ, որի հիմքերը դրեց Քեմալն ու իրենից ներկայացնում է իսլամի ու դեմոկրատիայի հիբրիդ:Եվ վերջապես, պետական համակարգում արմատապես վերնայված են բանակի, արդարադատության ու իրավապահ մարմինների դերակատարությունը: Էրդողանը փորձում է կառուցել նոր պետություն՝ արտաքին ու ներքին ամբիցիոզ օրակարգով...

Սուրեն Սուրենյանց

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more