▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշտարակի կամրջի տակից փրկարարները դուրս են բերել որոնվող 17-ամյա աղջկա դին. հայտնաբերվել է երկտող

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժնից, որ Աշտարակի ձորում՝ Աշտարակի կամրջի տակ, դի կա։

http://asekose.am/filemanager/uploads/diak.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները և ոստիկանները կամրջի տակից մոտ 1 կմ ոտքով մեծ դժվարությամբ պատգարակով դուրս են բերել մահացածի դին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ՝ 17-ամյա Գրետա Ա-ն էր, ում որպես անհայտ կորած 2 օր էր՝ հարազատներն ու ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները որոնում էին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել. «Իմ քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեք, ես գնում եմ այնտեղ, որտեղ ինձ սպասում են»։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more