Իմ գիտակցական կյանքում միշտ առաջնորդվել եմ մեծ հավատքով առ Աստված, իմ մեծանուն նախնիների շիրիմների առջև խոնարհվելու գաղափարախոսությամբ, միաժամանակ նրանց գերազանցելու գաղափարներով, ինչպես նաև հայրենասիրությամբ ապրելով, ինչը դժբախտաբար օտարածին է պետրոսների պես մարդկանց համար: Ի վերուստ տրված Հայկական բարձրավանդակի աշխարհագրական դիրքը`շրջապատված թշնամի պետություններով, ստիպում է մեզ ոչ միայն ամեն օր ապրել մեծանուն զորավար Գարեգին Նժդեհի ստեղծած ցեղակրոնության գաղափարախոսությամբ, այլև ամեն վայրկյան մեր նախնիների ստեղծագործությունները գերազանցելով կերտել մեծ և հզոր Հայաստան: Պետրո´ս, քո խոսքերից դժբախտաբար հասկացա, որ դու ընդհանրապես կապ չունես մեծանուն զորավար Նժդեհի ո´չ ուսմունքի, առավել ևս ո´չ էլ նրա արտահայտած մտքերի հետ: Այլապես, իսկույն կհասկանայիր, որ Նժդեհը երբեք չի արտաբերել այս կարգախոսը, որը վերաբերում է եռամիասնության արժեքային համակարգին: Դա բացառապես իմ հեղինակած և «Հայոց Արծիվների» որդեգրած կարգախոսն է: Ի տարբերություն շատերի, բարեբախտաբար, իմ անունից հնչեցվող կոչերն ու կարգախոսները, այդ թվում «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը բացարձակապես իմ ուղեղում ծնված մտքեր են, որոնք ձևավորվել են 20-ամյա իմ հայրենանվեր գործունեության ընթացքում` կազմակերպելով 2500-ից ավելի պետականամետ միջոցառումներ: Խորհուրդ եմ տալիս քեզ` Պետրո´ս, չվարկաբեկել մեծանուն նախնիների անգնահատելի և պատմական մեծ նշանակություն ունեցած գործողությունները: Փոխարենը, Պետրո´ս, քո ապրած կյանքից 1 օր տրամադրիր զորամասում ծառայող զինվորին, սահմանագծի մարտական հենակետը, ինչպես նաև քո ընտանիքի անդորրը անձնուրաց պաշտպանող անկոտրում հայ սպային այցելելուն, և վերջապես 1 անգամ գոնե այցելիր սահմանամերձ համայնք, զգա գյուղացու մարտունակ ոգին, որը միշտ էլ ապրում է եռամիասնության արժեքային համակարգով: Այլապես, Պետրո´ս, տարիների ընթացքում կարժանանաս քո ընտանիքի, քո հարազատների, հայ ժողովրդի մեծագույն արհամարհանքին: Խաչիկ Ասրյան
Որպես նախաբան, ցավում եմ պրոֆեսիոնալ լրատվադաշտում գործունեություն ծավալող, քծնողի հոգեբանությամբ ապրող Պետրոս Ղազարյանի «Խաչիկ Ասրյանը Նժդեհից թխել է եռամիասնության գաղափարը» հոդվածի համար:
Ասրյանը` Պետրոսին, տարիների ընթացքում կարժանանաս հայ ժողովրդի մեծագույն արհամարհանքին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


